Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ավելանում է վագոն-տնակներում բնակվող ընտանիքների քանակը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 28,2012 12:14

Գյումրիում կան տասնյակ վթարային շենքեր, որոնք հիմնականում մասնակի են բնակեցված: Դրանցում ապրող կամ գրանցում ունեցող ընտանիքներն ընդգրկված չեն երկրաշարժի հետևանքով անօթևան և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում, թեև այդ շենքերի վերականգնման որևէ ծրագիր չի իրականացվում աղետի գոտում: Եվ քանի որ տարիների ընթացքում այդ շենքերը քանդվում ու ինքնափլուզվում են, դրանցում բնակվող ընտանիքները պարտադրված դուրս են գալիս այդ կիսախարխուլ բազմահարկերից և տեղափոխվում են բնակվելու վագոն-տնակներում: Ստացվում է, որ Գյումրիում տնակները պակասելու փոխարեն ավելանում են:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Ամանորի նախաշեմին ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և Երևանից գորրծարարներ Արմանի, Արմենի և նրանց ընկերների կողմից տրամադրված օգնությունները բաժանելու ու տեսանյութեր պատրաստելու նպատակով շարունակում են այցելությունները Գյումրու տնակային ավաններ: Այս տեսանյութը պատմում է վարձով բնակարանից քաղաքի ծայրամասային տնակային ավաններից մեկում մոտ մեկ ամիս առաջ տեղադրված տնակ տեղափոխված 18-ամյա միայնակ մայր Հասմիկ Մինասյանի ապրելակերպի մասին: Հասմիկը տնակում բնակվում է 2-րդ կարգի հաշմանդամ մոր և մեկուկեսամյա երեխայի հետ: Թեև նրանց տնակում չկան կոմունալ պայմաններ, այդ թվում ջուր և կոյուղի, ինչպես նաև տնակը չունի անգամ ժամանակավոր հասցե, սակայն նրանք ուրախ են, որ ի վերջո իրենց հաջողվել է ձեռք բերել կացարան, թեկուզև ժամանակավոր:

 «Շիրակ կենտրոնի» հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31