Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Ասում են՝ եթե Հայրիկյանը կա, ուրեմն վերջ»

Դեկտեմբեր 28,2012 11:56

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ընտրությունների ընթացքը դրական է գնահատում ու արդեն գիտի, թե իր հաղթելու դեպքում ինչ նոր իրավիճակ է երկրում լինելու:

Այսօր ասուլիսի ժամանակ պարոն Հայրիկյանը կարծիք հայտնեց, որ ընտրությունների որակի վրա բացասական է ազդում քաղաքական ուժերի կողմից թեկնածու չառաջադրելը: Պարոն Հայրիկյանը նաեւ վստահ է՝ իր առաջադրումը որոշ քաղաքական ուժերի շրջանում պարկեշտություն եւ զսպվածություն է առաջացրել. «Ասում են՝ եթե Հայրիկյանը կա, ուրեմն վերջ»:

ԱԻՄ նախագահը ընտրություններում ոչ մեկի դեմ չի պայքարելու, բոլորի՝ անգամ իր դեմ եղողների համար է պայքարում. «Որ ոչ թե վերանան, այլ փոխվեն»:

Թեկնածուների առատությունը իրեն ուրախացրել է, բայց այդ առատությունը դեռ 3 միլիոնի չի հասնում. «3 միլիոն բնակչություն կա, ու բոլորը իրենց լավ նախագահ են պատկերացնում: Արդեն տասնյակ թեկնածուներ կան, սա նշանակում է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը մոտ 400.000 դոլար կստանա»:

Հարցին, թե ինչու նախագահական ընտրություններին հրաժարվեցին մասնակցել թվով երկրորդ, երրորդ քաղաքական մեծ ուժերը, պարոն Հայրիկյանը պատասխանեց արտասահմանի փորձով. «Եթե չեն մասնակցում, նշանակում է՝ կամ վախեցրել են կամ ինքը քաղաքական ուժ չէ, կամ երկրորդ քաղաքական ուժը չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31