«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության համագումարում հույս հայտնեց, որ ՀՅԴ-ն կսատարի իրեն, քանի որ ինքը ընդունել է ՀՅԴ-ի առաջարկած 7 կետերը եւ իրենց մեջ հակասություններ չկան: Սակայն ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հուսախաբ արեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ասելով, որ միայն դեկլարատիվ հայտարարությունները չեն եւ որ իրենց 7 կետերը բոլորն էլ ընդունում են, դա դեռ չի նշանակում, որ պիտի սատարեն: Արմեն Ռուստամյանը նաեւ չնչին էր գնահատել Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթելու շանսերը:
Այդ առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսպես պատասխանեց ՀՅԴ-ին. «Իրենց որոշելիքն է: Իսկ շանսերը..կարծում եմ, ցանկացած դեպքում ճանապարհ գնացողի շանսերն ավելի մեծ են տեղ հասնելու, քան տեղում մնացողներինը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ