Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Բարձր տարիքում նաեւ քաղաքական կենսափորձը կարող էր նպաստավոր լինել՝ երկիրը ղեկավարելու համար»

Դեկտեմբեր 28,2012 10:40

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, հակադարձելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նշած պատրվակին, որ 68 տարեկան է, դրա համար չի առաջադրվում՝ ասաց, որ տարիքը խոհեմություն է: Տարիքի բարձր կամ ցածր լինելը խիստ հարաբերական է. «Մենք Սահմանադրությամբ որոշել ենք ներքին շեմ՝ 35 տարին, իսկ դա նշանակում է, որ 35 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ կարող է ե’ւ հավակնել, ե’ւ ընտրվել՝ որպես ՀՀ նախագահ: Իսկ առավելագույն տարիքի առումով տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ դա չի կարող լինել խոչընդոտ՝ պաշտոնավարելու որպես նախագահ»:

Կորյուն Նահապետյանը համաձայն չէ նաեւ առաջին նախագահի այն դիտարկմանը, թե 68 տարեկան մարդը չի կարող ունենալ այն նույն ակտիվությունը, ինչ 40-60 տարեկանը. «Անձը կարող է 40-60 տարեկան լինել, բայց ունենալ պակաս աշխատունակություն, քան 68 տարեկանում: Դա սուբյեկտիվ է եւ կապված է տվյալ անձի ցանկություններից, կարողությունից, մոտեցումներից, թե ինչպես է ինքը  գնահատում իր կարողությունները: Եթե մարդը առողջական խնդիրներ ունի, ապա ինքը կարող է այդ խնդիրն ունենալ ինչպես 40 տարեկանում, այնպես էլ 68: Բնական է, որ բարձր տարիքում ավելի շատանում են խնդիրները, բայց կարծում եմ, որ առավել բարձր տարիքում նաեւ քաղաքական կենսափորձը կարող էր նպաստավոր լինել՝ երկիրը ղեկավարելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31