Կատալոնյան ակումբի ղեկավարությունը հրաժարվել է վերջին տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստին այդ ֆանտաստիկ գնով վաճառել ռուսական ակումբներից մեկին, որի անունը չի հրապարակվում: Սակայն լրատվամիջոցները ենթադրում են, որ այդպիսի շռայլություն իրեն թույլ տալ կարող էր միայն Մախաչկալայի «Անժին» եւ նշում, որ գործարքը կայանալու դեպքում արգենտինացին տարեկան կստանար 30 միլիոն եվրո:
Մեսսիի հոր խոսքերով, որը նաեւ նրա գործակալն է, որդուն Ռուսաստան տեղափոխվել խանգարել են միջազգային մրցումների մասնակցության մշուշոտ հեռանկարը, եղանակը եւ լեզվի չիմացությունը, ինչը Լիոնելին կհասցներ միայնության:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ