Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ Աին քաղաքում ընթացող «Al Ain Classic 2012» միջազգային մրցաշարում Հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 7 տուրից հետո եւս վեց շախմատիստների հետ վաստակել է 5,5 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով գլխավորում է միցաշարային աղյուսակը: Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, 4,0 միավորով 30-րդ հորիզոնականում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ