Ղրղզստանի մահմեդականները կոչ են անում իշխանություններին չեղյալ համարել Նոր տարվա տոնակատարությունները: Նրանք դա բացատրում են նրանով, որ այդ տոնը կապ չունի իսլամի հետ, եւ բացի այդ՝ դրա վրա շատ գումար է ծախսվում:
Մահմեդական կրոնական վարչակազմի ղեկավարը կոչ է արել բոլոր մահմեդականներին, որոնք երկրում մեծամասնություն են՝ անտեսել այդ տոնակատարությունը: Նա ասել է, որ իրենք երեք տոն ունեն՝ Ուրազա-բայրամը, Ղուրբան-բայրամը եւ Ջուման, իսկ մնացածները կապ չունեն իսլամի հետ:
https://ntdtv.ru/