Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում այսօր` «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագրի շրջանակում Բրիտանական խորհուրդը կազմակերպեց նորաձևության ներառական ցուցադրություն:
Aravot.am-ի հետ զրույցում Ժամանակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը նշեց, որ ծրագրի հիմքը դրվել է Հայաստանում. «Ստեղծվեց մոդելավորողների հինգ խումբ` յուրաքանչյուրը բաղկացած մեկ հայաստանցի եւ մեկ եվրոպացի մոդելավորողից: Ծրագիրը շրջեց Եվրոպայում, բայց ուրախալին այն է, որ ի վերջո վերադարձավ Հայաստան եւ մնալու է այստեղ: Միջոցառման ընթացքում «Նորաձևության ճանապարհ» ծրագրի` շուրջ 20 աշխատանքից բաղկացած հավաքածուն Բրիտանական խորհուրդը կնվիրաբերի Ժամանակակից արվեստի թանգարանին. նմուշները կցուցադրվեն մեկ ամիս»:
Տիկին Ավետիսյանը հավելեց, որ նմուշները ներառում են տարբեր երկրների մշակութային տարրեր. «Մոդելավորողները շրջել են Եվրոպայի տարբեր քաղաքներում, որոնցից յուրաքանչյուրն իր ազդեցությունն է թողել նրանց ստեղծագործությունների վրա»:
Նորաձեւության ցուցադրությանը մասնակցում էին նաեւ հաշմանդամ մոդելներ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ