Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Գիզիրյանը Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանը «գնացած հետ եկած » որակեց

Դեկտեմբեր 27,2012 20:02

Այսօր տարեվերջյան մարզխորհրդի նիստի ժամանակ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, մարզպետարանի ֆինանսական վարչության նորանշանակ պետ Լիպարիտ Մարտիրոսյանից հետաքրքվեց, թե ինչո ՞վ է պայմանավորված Շիրակի մարզում արդյունաբերության աճը: Մինչ այդ վարչության պետը զեկուցում էր, որ Շիրակի մարզում գործող ձեռնարկությունների արտադրանքի ծավալը նախորդ տարվա հետ համեմատ ավելի կլինի 0,7 տոկոսով: «Ինձ ու նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին էլ է հետաքրքում, թե ինչո՞վ է պայմանավորված այդ աճը: Հատկապես որ էս վերջերս ՀՀԿ համագումարին, երբ որ մեր պատվիրակը արդյունաբերության մասին խոսեց, երկու խոսք ներկայացրեց աճի մասին, բոլորը շուռ եկան, ինձ նայեցին,որը նշանակում էր դա իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Անցած տարի էլ, ես հիշում եմ մարզխորհրդի նիստին լրատվամիջոցներից մեկը ինձ հարցրեց` ինչո՞վ է պայմանավորված աճը», -հարցրեց մարզպետը:

Նշենք, որ անցած տարի պարոն Գիզիրյանին այդ հարցը ուղղել էր Aravot.am-ը:

Ֆինանսների վարչության պետը պարզաբանեց, որ նախորդ տարիներին Ախուրյանի շաքարի գործարանը, որպես խոշոր գործարան, տեղափոխվել էր Երևանի բազա, այսինքն իր հաշվետվությունները ներկայացնում էր Երևանի քաղաքապետարան: Իսկ 2012 թվականի առաջին կիսամյակում դարձյալ տեղափոխվեց Շիրակի մարզ:

«Այսինքն աճ, որպես այդպիսին տեղի չի ունեցել, հաշվետվությունների տեղափոխություն է տեղի ունեցել, հիմնական պատճառը դա է»,- , բացատրեց մարզի գլխավոր ֆինանսիստ Լիպարիտ Մարտիրոսյանը: «Այդ աճը կապված է շաքարի գործարանի հե՞տ, այսինքն գնացել, հետ է եկել», – անկեղծացավ մարզպետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31