ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադեւոսյանը մեզ հետ զրույցում մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումը, այսպիսի դիտարկում էր արել.«Եթե հասարակության 90 տոկոսը այդ վիճակն ընդունում է որպես կանոն, հաշտվել է այդ վիճակի հետ, չի բողոքում իր այդ վիճակից կամ բողոքում է ընդամենը արտագաղթով, ուրեմն այս հասարակությունն արժանի է այս վիճակին: Արժանի չեն` թող ապացուցեն, որ արժանի չեն: Ես գտնում եմ, որ մեր հասարակությունը հենց այս վիճակին է արժանի: Հենց Սերժ Սարգսյանին է արժանի: Գիտեք ինչ, երկրում եթե իրավիճակ է փոխվում` իրավիճակ է փոխում միայն ժողովուրդը: Եթե ժողովուրդը չի ուզում իրավիճակ փոխել, ուրեմն այդպիսի իրավիճակի է արժանի»:
Մենք խնդրեցինք Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին մեկնաբանել Զոյա Թադեւոսյանի այս խոսքերը: Ինչին ի պատասխան՝ պարոն Մանուկյանն ասաց. «Դա տեսակետ է, էդ աղջկա տեսակետն է, որը ծիծաղելի է: Ծիծաղելի է նույնիսկ այդպիսի տեսակետների մասին խոսել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ