Մոսկվայում, եթե «Տարվա մարդ» տիտղոսին արժանացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ապա մեր երկրում, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանի համար, այդ տիտղոսին արժանի է Լեւոն Արոնյանը:
Նա դեռեւս մեկ ամիս առաջ խոստացել էր տարեվերջին ասել, թե ով է իր համար այս տարվա մարդը՝ ասելով, որ դեռ ժամանակ կա, հնարավոր է կարծիքը փոխվի:
Կորյուն Նահապետյանի խոսքերով՝ «Բոլոր դեպքերում ես կառանձնացնեի Լեւոն Արոնյանին: Անձամբ ճանաչում եմ Լեւոնին, ինքս շախմատի սիրահար եմ, շատ ակտիվ զբաղվում եմ նաեւ շախմատով: Շատ բարձր եմ գնահատում մեր շախմատային թիմի հաջողությունները 2012-ին, եւ, կարծում եմ, մնացած այլ արժանավորների շարքում, Լեւոն Արոնյանը արժանի է նման կոչման»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ