Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն պատրաստ է եղել ցանկացած իրավիճակի. «Որ թեկնածուն էլ որոշեր առաջադրվեր, մենք ունեինք հստակ, ուղղորդված ծրագիր»

Դեկտեմբեր 27,2012 19:06

Այսօր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ընդդիմությանը մեղադրում էր ցինիզմ ունենալու եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Սասունցի Դավիթ դարձնելու մեջ, այն դեպքում, երբ մի ժամանակ քննադատում էր նրան ու վերջ էր ուզում դնել օլիգարխիային:

Թե ընդդիմության այսօրվա պասիվության համար ինչպիսի՞ դեր խաղաց դեպի ԲՀԿ կատարած քայլը, նրա հետ բարեկամանալը, այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Քաղաքական գործընթացները, որ տեղի ունեցան վերջին ամիսների ընթացքում, շատ հետաքրքիր զարգացումներ արձանագրեցին: Ընդդիմադիր քաղաքական դաշտում տեղի ունեցած զարգացումները նույնպես էականորեն ազդեցին վերջնական այն արդյունքի վրա, որ այսօր մենք ունենք: Բոլոր դեպքերում չառաջադրվելու որոշման հարցում շատ էական ազդեցություն է գործել հնարավորությունների իրատեսական գնահատումը: Դուք շատ լավ գիտեք, որ տարբեր քաղաքական ուժեր բանակցային գործընթացի մեջ էին: Չկոչենք դա առեւտուր: Քաղաքական գործընթացների անբաժան մաս են կազմել այդ բանակցությունները ինչպես ընդդիմադիր հատվածում, այնպես էլ իշխանական հատվածում: Եվ ուշադիր հետեւելով, նաեւ մասնակիցը լինելով այդ քաղաքական գործընթացների, մենք կարող ենք ասել, որ այսօր ստեղծվել է շատ բարենպաստ իրավիճակ՝ 2013-ի նախագահական ընտրություններում ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար»:

Արդյոք տաղտկալի, անհետաքրքիր ընտրություններ չե՞ն սպասվում՝ Կորյուն Նահապետյանը վստահեցրեց, որ ոչ. «Համոզված կարող եմ ասել, որ հատկապես նախընտրական քարոզչության շրջանում դուք կտեսնեք, թե որքան ակտիվ են լինելու ընտրությունները»:

Թե ինչու սպասված թեկնածուները չառաջադրվեցին, ըստ ՀՀԿ պատգամավորի՝ իրենց որոշելիքն է, համենայնդեպս, ՀՀԿ-ն պատրաստ է եղել ցանկացած իրավիճակի. «Որ թեկնածուն էլ որոշեր առաջադրվեր, միեւնույն է, մենք հստակ, ուղղորդված ծրագիր պետք է իրականացնեինք եւ անկախ առաջադրված թեկնածուներից, մենք առավել քան վստահ էինք, որ արձանագրելու էինք հերթական հաջողությունը: Չեմ ուզում թերագնահատել որեւէ թեկնածուի»:

Մեր հարցին՝ ո՞վ է գլխավոր մրցակիցը Սերժ Սարգսյանի՝ Հրանտ Բագրատյա՞նը, Րաֆֆի Հովհաննիսյա՞նը՝ նա պատասխանեց. «Բոլոր մրցակիցներն էլ հավասար են»: Մեր հարցին՝ Հրանտ Բագրատյանի եւ էպոսագետի շանսերը նո՞ւյնն են՝ նա ընդունեց, որ բնականաբար՝ ոչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31