Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանից հետաքրքրվեց, թե դիտո՞ւմ է արդյոք Հ1 հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Գեներալի աղջիկը» սերիալը, իրեն տեսնո՞ւմ է Արմեն Էլբակյանի մարմնավորած կերպարի մեջ, և ռեժիսորին հաջողվե՞լ է ստանալ մերօրյա գեներալի կերպարը: «Ես չեմ դիտում այդ ֆիլմը, հայկական սերիալներից դիտում եմ միայն «Բանակ»-ը, հիմա կոչվում է «Քաղաքում», ահագին գյումրեցիներ կան խաղացող»,- ասաց մարզպետը:
Լսելով գեներալ Գիզիրյանի պատասխանը` լրագրողներից մեկն այսպես արձագանքեց . «Ախր ո՞նց եք նայում, նայելու բա՞ն է, շատ մանկական է»:
«Ինձ նոր հարցեր էիք տալիս Ձմեռ պապից, հավատում եմ, չեմ հավատում , մի պահ ընդունենք, որ ես էլ եմ մանկությունս հիշել», -կատակեց գեներալը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ