37-ամյա բրիտանուհի Քեյթ Ուինսլեթը ամուսնացել է միլիոնատիրոջ հետ: Դերասանուհին, որը հայտնի է «Տիտանիկ» ֆիլմից, իր կյանքի ընթացքում երկու անգամ ամուսնացած է եղել, իսկ այս անգամ՝ ընտրյալը 34-ամյա մեծահարուստ Նեդն է: Հարսանեկան արարողությանը, որը կայացել է Նյու Յորքում, մասնակցել են միայն զույգի հարազատները: Սկզբում դերասանուհու ամուսնության մասին լուրը հերքվում, կամ գաղտնի էր պահվում, սակայն օրերս նրա ներկայացուցիչները հաստատել են այն:
Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քեյթն ու նրա ամուսին Ներդը սկսել էին հանդիպել անցյալ տարվանից:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ