Լրահոս
Օրվա լրահոսը

Ադիբեկյանը պիտի ապացուցի, որ հայ ժողովուրդը հոգեկան խնդիրներ ունի եւ մազոխիստական հակում

Դեկտեմբեր 27,2012 18:29

Առաջին տեղում Սերժ Սարգսյանն է, երկրորդ տեղում է Գագիկ Ծառուկյանը, երրորդ տեղում՝ Տիգրան Սարգսյանը, հետո՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերջում՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը: Իրենց ազդեցության մակարդակով այսպիսի տեղեր են զբաղեցրել քաղաքական գործիչները նախագահական ընտրություններից առաջ՝ «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանի հարցումներով:

Aravot.am-ի հետ զրույցում, այս առնչությամբ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ ինքն այլեւս սոցիոլոգիական հարցումներին մեկնաբանություններ չի տալիս, որովհետեւ օբյեկտիվ իրավիճակը չի ներկայացվում. « Ես «Գելափի» հետ կապված մեկ պատասխան եմ տվել, նույնը կարող եմ կրկնել՝ եթե բոլորը կապացուցեն, որ հայ ժողովուրդը հոգեկան որոշակի խնդիրներ ունի եւ ինքն իրեն ցավ պատճառելու մազոխիստական հակում ունի, այդ դեպքում ես կհամաձայնվեմ այս սոցիոլոգիական հարցումների արդյունքի հետ: Հակառակ պարագայում ինչպե՞ս կարող է աղքատությունը խորանա, արդարության նկատմամբ վստահությունը նվազի, այդպիսի մեծ ծավալի արտագաղթ լինի երկրում, ու հանկարծակի իշխանությունների կամ իշխանության որեւէ ներկայացուցչի նկատմամբ այդպիսի մեծ վստահություն լինի: Ուղղակի աբսուրդ է»:

Մեր հարցին՝ Ռոբերտ Քոչարյանին այդպիսի մեծ տեղ տալն արդյո՞ք նշանակում է, որ ժողովուրդը մոռացել է Մարտի 1-ը՝ նա պատասխանեց. «Քանի որ ես չեմ հավատում, ուստի մեկնաբանելն էլ սխալ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31