Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Նախագահի գործազուրկ թեկնածուն 8 միլիոն դրամ գրավի փոխարեն դեռ 1000 դրամն է վճարել

Դեկտեմբեր 27,2012 18:17

Aravot.am-ի տեղեկություններով, ֆիզիկոս, նախագահի թեկնածու Մհեր Հայրապետյանը ընտրական 8 միլիոն դրամ գրավը դեռ չի վճարել ու կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել միայն առաջադրման փաստաթղթերը՝ առանց գրավի անդորրագրի: Նա առայժմ 1000 դրամ կանխավճար է թողել Կենտրոնական բանկի հաշվեհամարում ու վճարված 1000 դրամի անդորրագիրը կցել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերին:

Aravot.am-ի հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հաստատեց այս տեղեկությունը. «Ինքը Կենտրոնական բանկի բացված հաշվեհամարում 1000 դրամ է վճարել եւ համապատասխան փաստաթուղթ էր մեզ ներկայացրել: Բացատրություն էլ չի տվել՝ ինչու է այդպես արել: Ասացի, որ 8 միլիոն դրամ է գրավը, ու դուք համարվում եք առաջադրված, բայց կիսատ փաստաթղթերով, ես բացատրություն չեմ պահանջել, ինքն էլ չի ասել՝ կմուծեմ, չեմ մուծի»: Պարոն Սմբատյանը նաեւ ասաց, որ Հայրապետյանն ու այլ թեկնածուները դեռ ժամանակ ունեն լրացնել թերի փաստաթղթերը:

Այս պահի դրությամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով դեռ նախագահի 4 թեկնածու է առաջադրման փաստաթղթեր ներկայացրել: Բացի ֆիզիկոսի փաստաթղթերից, էպոսագետ Վարդան Սեդրակյանի, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի փաստաթղթերում թերություն չի արձանագրվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31