Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամանորյա նվերներ՝ հատուկ դպրոցների սաներին

Դեկտեմբեր 27,2012 18:14

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ամանորի առթիվ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և երեխաների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանն այցելել են քաղաքապետարանի ենթակայության Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N2 ու N6 հատուկ օժանդակ դպրոցներ և Խոսքի ծանր խանգարում ունեցող N8 հատուկ կրթահամալիր և քաղաքապետի անունից երեխաներին են հանձնել նվերներ, ինչպես նաև ամանորյա ներկայացման տոմսեր։ Սաները հյուրերին դիմավորել են տոնական ներկայացումներով ու համերգներով։

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հատուկ դպրոցները, որտեղ կրթություն է ստանում հատուկ ուսուցման կարիք ունեցող  300 երեխա,  երեքն են ։

Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քաղաքապետի անունից նվերներ ու ներկայացման տոմսեր է հանձնել նաև «Փրկություն» հասարակական կազմակերպության ուսումնական կենտրոնի շահառուներին։

Ի դեպ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ և Երևանի ավագանու  որոշմամբ «Փրկություն» ՀԿ-ի զբաղեցրած տարածքը սույն թվականի օգոստոսից 5 տարի ժամկետով անհատույց տրամադրվել է «Փրկություն» ուսումնական կենտրոնին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31