Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է ընդունել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամենաբարձր պարգեւը` ոսկե շղթան: Հայաստանի 2011 թվականի լավագույն ֆուտբոլիստն այդ մասին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ասում են, որ ինձ տրվել է օլիմպիական կոմիտեի ոսկե շղթա ու հարցնում են, թե ես արդյոք ստացե՞լ եմ այդ մեդալը: Արդեն ասացի, որ ես Հայաստանում չեմ, դրա մասին տեղեկացել եմ լուրերից, բայց չեմ պատրաստվում այդ պարգեւը ստանալ, քանի որ ես կարծում եմ, որ պետք է ստանամ այն մրցանակները, որոնք տրվում են արդար եւ ազնիվ մրցակցության արդյունքում, իսկ մնացածը ինձ չի հետաքրքրում» – իր համակիրների հարցին պատասխանել է անվանի ֆուտբոլիստը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ ոսկե շղթայով էր պարգեւատրել ֆուտբոլիստին` Հայաստանի մարզական պատիվը միջազգային ասպարեզներում բարձր պահելու համար:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ