Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզը սեփական եկամուտների հավաքագրումը ապահովել է 88 տոկոսով

Դեկտեմբեր 27,2012 18:05

Թեեւ վերջին ամիսների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Լոռու մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կայունացման միտում ունի, այնուամենայնիվ, 2012 թվականի դեկտեմբերի 25-ի տվյալներով, մարզի 113 համայնքներից 67-ի եկամուտների հավաքագրումը նախորդ տարվա համեմատ անկում է ապրել:

Այդ մասին այսօր կայացած Լոռու մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ ասաց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սեւակ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով մարզի համայնքների բյուջեների 2012 թվականի անցած ժամանակաշրջանի սեփական եկամուտների կատարման և կուտակված աշխատավարձերի պարտքերին` Սեւակ Հովհաննիսյանը նշեց, որ համայնքների սեփական եկամուտները դեկտեմբերի 25-ի դրությամբ կազմել են 1 միլիարդ 367,1 միլիոն դրամ կամ 88 տոկոս` նախորդ տարվա 87, 8 տոկոսի դիմաց:

Նրա փոխանցմամբ եկամուտների ինդեքսը 2011 թվականի նկատմամբ կազմել է 96, 6 տոկոս:

«Այլ կերպ ասած` պակաս է հավաքագրվել 48, 6 միլիոն դրամ: Իսկ ահա վարչական բյուջեի եկամուտների պլանը մարզում կատարվել է 96 տոկոսով` նախորդ տարվա 95, 8 տոկոսի դիմաց»,-տեղեկացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը:

Մարզի համայնքների բյուջեների աշխատավարձի եւ պարտադիր սոցապահովության վճարների առումով, դեկտեմբերի 1-դրությամբ պարտքեր չկան:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31