Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրվում է ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդականին կաշառելու փորձի մեջ

Դեկտեմբեր 27,2012 17:23
Ոստիկանության վաշտի հրամանատարի նախկին տեղակալ Արթուր Ղալումյանը մեղադրվում է ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդականին կաշառելու փորձի մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու փորձի համար, իսկ գործը գտնվում է դատարանի վարույթում։
Ա.Ղալումյանը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ սպայական վաշտի հրամանատարի տեղակալի պաշտոնից ազատվել է 2011 թ. դեկտեմբերի 5-ին, սակայն  ՀՀ ոստիկանության համակարգից չէր հեռացվել: Գրանցված լինելով ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում, նա, ըստ մեղադրական եզրակացության, կաշառք տալու միջոցով կրկին պաշտոնի նշանակվելու համար 2012 թ. հունիսի 28-ին ծանոթացել է Արթուր Հակոբյանի և Արամ Մկրտչյանի հետ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝  Ա.Հակոբյանն ու Ա.Մկրտչյանը նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մոլորության մեջ են գցել Արթուր Ղալումյանին և հավաստիացրել, թե ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդական Հայկարամ Ստեփանյանը 30 000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց կարող է պաշտոնեական դիրքն օգտագործել և նպաստել ճանապարհային ոստիկանության վերոհիշյալ գումարտակում վաշտի հրամանատարի պաշտոնում նրա նշանակվելու հարցում։
Արթուր Ղալումյանը համաձայնել է պայմանին եւ, մեղադրական եզրակացության համաձայն, Արթուր Հակոբյանին անձամբ տվել է 25 000 դոլար, իսկ հաջորդ օրը 5000 ԱՄՆ դոլար` վերջինիս միջոցով ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդական Հայկարամ Ատեփանյանին որպես կաշառք տալու համար, սակայն Արթուր Հակոբյանը և Արամ Մկրտչյանը խաբեությամբ հափշտակել և տիրացել են առանձնապես խոշոր չափերի գումարին` 12 558 900 դրամին համարժեք 30 000 ԱՄՆ դոլարին։
Նշենք, որ Արթուր Ղալումյանի վերաբերյալ գործը քննվում է դատարանում, իսկ Ա.Հակոբյանն ու Ա.Մկրտչյանը դիմել են փախուստի եւ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Վերը բերված գործին ծանոթանալուց հետո, բնականաբար, հարցեր են առաջանում: Մասնավորապես` Արթուր Ղալումյանն ինչո՞ւ ժամանակին չի հեռացվել ոստիկանության համակարգից, այլ գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում: Երկրորդ` եթե ժամանակին սպայական վաշտի հրամանատարի տեղակալ աշխատած, որոշակի փորձառություն ունեցող մարդն առանձնապես խոշոր չափերի նման կաշառքով փորձում է վաշտի հրամանատար նշանակվել, չե՞նք կարող եզրակացնել, որ ճանապարհային ոստիկանությունում կոռուպցիայի հաղթահարումից դեռ հեռու ենք, այսինքն` Ա. Ղալումյանը վստահ է եղել, որ աշխատավարձից բացի, ստանալու է նաև վարորդներից քամվող կաշառքները, ինչի համար չի ափսոսացել միջնորդների միջոցով 30 000 դոլար կաշառք տալ ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդականին:
Արթուր Հովհաննիսյան
ՓԱՍՏԻՆՖՈ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31