Մեքսիկական Գվադալախարա քաղաքի կենդանաբանական այգում Սանտա Կլաուսի հետ շփվելու համար հարկավոր է սուզվել մեծ ակվարիումի մեջ, իջնել ջրի հատակը: Ստորջրյա Սանտան արտաքինից ոչ մի բանով չի տարբերվում «ցամաքայինից», միակ տարբերությունն այն է, որ ստորջրյա Սանտան շրջապատված է ձկներով, բայց նրա հետ լուսանկարվել ցանկացողները եւս կարող են սուզվել:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ