Այս տարվա հունվարի 1-ից «ԱրմենՏել» ընկերության տնօրեն Իգոր Կլիմկոյին ընկերության ղեկավարի պաշտոնում կփոխարինի մեկ այլ պաշտոնյա: Սա Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անուշ Բեղլոյանը` ասելով, որ պարոն Կլիմկոն տնօրենի պաշտոնը լքում է կողմերի համաձայնությամբ: Նրան առայժմ փոխարինելու է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, որի անունը, ինչպես Ա. Բեղլոյանն ասաց, կհրապարակեն հունվարին:
Aravot.am-ի տեղեկություններով, «ԱրմենՏել» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է լինելու ընկերության ներկայիս ֆինանսական գծով տնօրեն Կարեն Շահնազարյանը, որն այդ պաշտոնում եղել է նաեւ ընկերության նախորդ տնօրենի` Նեյչո Վելիչկովի հեռանալուց հետո:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ