Մի խումբ ակտիվ քաղաքացիներ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանի գլխավորությամբ նախախորհրդարան են ստեղծել ու երկրի կառավարման իրենց մոդելն են մշակել:
Այսօր ասուլիսի ժամանակ պարոն Չուգասզյանը բացատրեց, թե ինչու են իրենց խմբավորումը նախախորհրդարան կոչում, երբ ավելի շատ կառավարության գործառույթներն են իրականացնելու. «Քաղաքացիական հասարակությունից է ծնվելու ներկայացուցչական մարմինը: Այս նախաձեռնությունը նախապատրաստում է այլընտրանքային ընտրությունները, որով պետք է կազմավորվի ժողովրդի կողմից լիազորված հիմնադիր խորհրդարան»:
Պարոն Չուգասզյանը նաեւ ընդգծեց, որ իրենց ծրագրերը թղթի վրա մնալու համար չեն արվում. «Մենք այսօր ունենք չակերտավոր քաղաքական ընտրախավ, որը չգիտի երկրին ուր է առաջնորդում, դրա համար մեր առջեւ խնդիր դրեցինք նոր որակի պետություն ունենալու նպատակը»:
Նախաձեռնության անդամներն արդեն 30-ի են հասնում :
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ