Այսօր կառավարության այս տարվա վերջին նիստն էր, ու վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի օրակարգից հետո ամփոփեց տարին:
«Ծանր տարի էր, լարված աշխատանք, բայց արդյունքները, որոնք արձանագրում ենք, վկայում են այն մասին, որ մեր նպատակներին հասել ենք. ե՛ւ քաղաքական դաշտում՝ անցկացնելով խորհրդարանական ընտրություններ, ե՛ւ տնտեսական ոլորտում: Այն հիմնական թիրախները, որ մեր առջեւ դրված էին, որ ստացանք, որպես հանձնարարական, նախագահի կողմից ի կատար ենք ածել: Ուզում եմ՝ ձեզ շնորհավորել Նոր տարվա եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ եւ ցանկանում եմ ՝ 2013 թվականը լինի ավելի հաջող տարի մեր բոլորիս, մեր ժողովրդի համար»,- ասաց վարչապետը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ