Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԳՆ շենքի աճուրդ կկազմակերպեն

Դեկտեմբեր 27,2012 15:05

Հաշվի առնելով ԱԳՆ  շենքի գործարքի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը՝ այսօր կառավարության նիստում որոշվեց շենքի վաճառքը կազմակերպել աճուրդով:

«Հաշվի առնելով, որ հասարակությունը գործարքի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունի, գործարքը ավելի թափանցիկ եւ հասարակության համար հասանելի դարձնելու նպատակով, որպես նախօրոք հայտնի գնորդ, «Տանգո» կազմակերպության հետ կնքել նախնական պայմանագիր՝ սահանելով, որ ավելի բարձր արժեքով գույքի օտարումը իրականացնելու նպատակով պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվում է կազմակերպել աճուրդ »,- նիստի ժամանակ ասաց վարչության պետ Արման Սահակյանը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ հավելեց, որ հուշարձանի մասով պարտավորություն կա՝ պետք է ամրագրվի:

«Անպայման»,- վստահեցրեց վարչապետը:

Նիստից հետո պարոն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ ուժի մեջ է, իսկ աճուրդի կազմակերպումն էլ անակնկալ չէ. «Այս ընթացքում հասարակական պահանջ էր ձեւավորվել, որ գործարքի մեջ մութ անկյուն չմնա, որոշել ենք գույքը օտարել աճուրդով: Տեղում պետք է կառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան հյուրանոց: Այն պայմանները, որ առաջարկվել էր «Տանգո» ընկերությանը, առաջարկվել է նաեւ աճուրդի կարգում: Ամենակարեւորը, որ պատմամշակութային ռիսկին՝ լինի դա աճուրդով, թե ուղիղ վաճառքով , պատմամշակութային տեսքը չի խաթարվելու»:

Հարցին, թե հասարակությունը դժգոհ է, որ շենքը վաճառվում է՝ ինչու հասարակական այդ պահանջը հաշվի չեք առնում. «Չեմ կարծում, որ դժգոհ է, որ ԱԳՆ շենքը վաճառում ենք, պահանջ կար, որ լինի թափանցիկ: Օտարման եղանակներ են թե վաճառքը, թե աճուրդը, որ լինի ավելի թափանցիկ, որոշել ենք աճուրդ կազմակերպել»:

Հետո էլ հավելեց, թե քանի մասնակից ցանկանա, կարող է մասնակցել աճուրդին, իսկ մրցույթը կկազմակերպեն մինչեւ եկող տարվա մարտը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31