Լրահոս
Օրվա լրահոսը

Գիսանե Պալյանը, Սոֆի Մխեյանը, Արամ MP3-ը ՝ 2012թ-ի ձեռքբերումների եւ հիասթափությունների մասին

Դեկտեմբեր 27,2012 14:55

Տարին մոտենում է ավարտին: Բոլորն ամփոփում են այն եւ նախապատրաստվում 2013թ.-ին: Նախորդ տարվա ձեռքբերումների, ցանկությունների իրականացման մասին խոսեցինք  հայտնիների հետ : «Vitamin» ակումբի Արամ MP3-ը գոհ է անցնող տարվանից: Ասում է`բազմաթիվ ձեռքբերումներ են ունեցել իրենց փրոդաքշնով: Մի շարք ծրագրեր կան, որոնք պետք է ի կատար ածվեն գալիք տարվա ընթացքում: Վստահ է` եկող տարի ավելի լավ ու ծաղկուն է լինելու իրենց համար. «Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի մեր հեռուստադիտողը կարողանա ստանալ մեծ հաճույք մեր աշխատանքից»:

Ինչպես Արամ MP3-ն ասաց` իր ամենամեծ ձեռքբերումը անցյալ տարվա մեջ է եղել. «Ծնվել է տղաս»:
Երգչուհի Սոֆի Մխեյանն էլ գոհ է 2012թ.-ից: Ասում է` տարին բուռն էր ստեղծագործական առումով. «Եղան թե՛ տեսահոլովակներ, թե՛ ձայնասկավառակ, թե՛ բազմաթիվ համերգներ եւ թե շրջագայություններ: Եղավ նախագիծ, խոսքը «The voice»-ի մասին է, որտեղ իմ ներկայությունը եւս մեծ ձեռքբերում եմ համարում: Մի խոսքով, շատ-շատ բաներ, որոնք ես կարող եմ ձեռքբերում համարել, այնպես որ 2012-ն ինձ համար բեղնավոր, հաճելի ու թեժ տարի էր»:
Ինչպես Սոֆին ասաց` տեսակով լավատես է, այդ իսկ պատճառով էլ 2013թ.-ին ակնկալիքները հետաքրքիր են: Երգչուհին չի շտապում առաջ, բայց հուսով է`գալիք տարում ամեն ինչ կլինի յուրովի եւ անակնալներով լի:
«Էմփիրեյ» խմբի անդամ Գիսանե Պալյանը չէր ցանկանա, որ 2012թ.-ը նորից կրկնվեր. «Անկեղծ ասած` ինձ համար ծանր տարի էր: Ստեղծագործական առումով երեւի թե այդպիսի մեծ ձեռքբերում չեմ կարող ասել, բայց կարեւոր տարի էր այն առումով, որ մշակվեցին նախագծեր ապագաի համար: Շատ հաճախ դա ավելի կարեւոր է, քան բուն աշխատանքը: Իհարկե`նոր երգեր եմ գրել, մասնակցել եմ նաեւ պրոեկտների»:
2013թ.-ից Գիսանեի ակնկալիքները մեծ են: Ինչպես Սոֆին, այնպես էլ ինքը լավատես է: Իր խոսքով` միշտ սիրում է առաջ նայել. «Կարծում եմ՝ ուղղակի պետք է շատ աշխատել: Նոր պլաններ ու մտահղացումներ ունեմ, որոնք պետք է իրականացնեմ եկող տարվա ընթացքում»,- ասում է նա:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31