Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեմ հայցի քննությունը համարեց ավարտված եւ մտավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:
Այն կհրապարկվի վաղը՝ ժ.13.30-ին:
Հիշեցնենք, որ նախկին ռեկտորը պահանջում է անվավեր ճանաչել նախարարի՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում եւ վճարել այս տարվա ապրիլի 17-ից հետո չվճարված գումարները՝ աշխատավարձը: