Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ, 62-ամյա Վահան Դալլաքյանը, վարելով «Վազ 21011» մակնիշի 31 ՍՕ 466 համարանիշի ավտոմեքենան, Լենինգրադյան փողոցում գտնվող «Բլից» բենզակայանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լենինգրադյան փողոցի բնակիչ, 56-ամյա Գարեգին Համբարձումյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Համբարձումյանը վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանման տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկված Գ. Համբարձումյանն աշխատում է «Սթար» սուպերմարկետում՝ որպես տնօրեն: