Լրահոս
Օրվա լրահոսը

Չիլիի փորձը արդյունավետ կլինի՞ Հայաստանի համար

Դեկտեմբեր 27,2012 14:15

 

2014 թվականին ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքով` յուրաքանչյուր քաղաքացու աշխատավարձի 5%-ը կփոխանցվի հիմնադրամին, իսկ պետությունն` իր հերթին կփոխանցի

եւս 5%:

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական սրահում ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը:

Միության տնօրենի հավաստմամբ` 2014 թվականից ուժի մեջ մտնող օրենքը միայն կվերաբերվի 1974 թվականից հետո ծնվածներին:

«Պարտադիր կուտակային կենսաթոշակների վճարումների հետ նաեւ կվճարվեն պարտադիր պետական կենսաթոշակները: Այսինքն` 1974 թվականից հետո ծնվածները հնարավորություն կունենան միանգամից երկու կենսաթոշակ ստանալ: Իսկ մինչեւ 1974 թվականը ծնվածները կարող են կամավոր կերպով կուտակել»,- նշեց պարոն Սիմոնյանը` հավելելով, որ կուտակային կենսաթոշակները միանվագ ստանալ ցանկացողները ստիպված կլինեն 10% եկամտահարկ վճարել, քանի որ այդ դեպքում կենսաթոշակը կհամարվի եկամուտ:

Aravot.am-ի այն հարցին՝  թե արդյոք կուտակային կենսաթոշակների համար փոխանցված փողերը չեն փոշիանա, ինչպես տեղի ունեցավ խորհրդային ժամանակաշրջանում, եւ ո՞վ կերաշխավորի կուտակված փողերի անվտանգությունն ու պատշաճ վճարումը, գործատուների հանրապետական միության նախագահը պատասխանեց.

«90-ականների դառը փորձն, իհարկե, կա, բայց այդ ժամանակ չկար Սահմանադրություն: Պետությունը այս հարցում ստանձնել է բոլոր երաշխիքները, եւ անվստահություն` այս հարցի հետ կապված, ուղղակի լինել չի կարող»:

Ասուլիսի ընթացքում Վահան Սիմոնյանը նաեւ նշեց, որ  անձի մահվանից հետո, նրա կենսաթոշակը հնարավորություն կունենան ժառանգել նրա ժառանգորդները:

Aravot. am-ի այն հարցին, թե այդ դեպքում կպահպանվի այն 200 հազար դրամը, որն այժմ վճարվում է անձի մահվանից հետո, բանախոսը պատասխանեց.

«Հնարավոր է, որ գումարի չափը փոխվի, բայց գումարի վճարումն անպայման կպահպանվի»:

Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է Չիլիում եւ մերձբալթյան մի շարք երկրներում:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31