Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տեղեկացնում է, որ ՀԵՀ-ը կրթաթոշակների հավաստագրեր կտրամադրի սիրիահայ ուսանողներին։ Ուսման վարձերի փոխհատուցում կստանան Հայաստանում սովորող ավելի քան 110 սիրիահայ ուսանողներ։ Վերջիններիս ուսման վարձերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ։