Aravot.am-ի հետ զրույցում «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօերն Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց քաղաքական գործիչների ազդեցիկության աստիճանի և վերջին 20 տարիների Երևանի լավագույն քաղաքապետերի վերաբերյալ իրենց կատարած մոնիթորինգի արդյունքները:
Սոցիոլոգը մանրամասնեց. «Քանի որ վերջնական որոշված չէ, թե նախագահական ընտրություններում ով կառաջադրվի, մենք ուզում էինք իմանալ քաղաքական դաշտում կա՞ն դեմքեր, որոնք կարող են հավակնել ՀՀ նախագահի պաշտոնին: Դրա համար վարկանիշային մոնիտորինգ իրականացրինք: Ազդեցության մակարդակի առումով առաջինը Սերժ Սարգսյանն է, նրան հաջորդում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հետո Տիգրան Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, այնուհետև վերջին տեղերում են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը: Փաստորեն, այս սանդղակից պարզ է դառնում, որ վերջիններս դժվար թե կարողանան լուրջ մրցակից լինել գործող նախագահին: Ամենամոտը Ծառուկյանն էր, բայց նա չառաջադրվեց»:
Ըստ «Սոցիոմետր»-ի Երևանի լավագույն քաղաքապետերի ցուցակը գլխավորում է ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս ոլորտի ուսումնասիրությունների մասին պարոն Ադիբեկյանը փոխանցեց հետևյալը. «Քանի որ Երևանը ձմեռվա աղբից մաքրվեց, գեղեցկացավ, ուստի քաղաքապետերի առումով մեզ հետաքրքրում էր, թե բնակչությունը դրակա՞ն, թե՞ բացասական է վերաբերվում այդ փոփոխություններին: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ 20 տարվա 12 քաղաքապետերից ամենաբարեփոխողը Տարոն Մարգարյանն է, հետո Երվանդ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը, Կարեն Կարապետյանը, Ռոբերտ Նազարյանը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ