Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջին ձյունը` հունվարի 31-ին

Դեկտեմբեր 27,2012 13:27

 

Առաջին ձյունը կտեղա հունվար 31-ին: Մինչ այդ պայծառ եղանակը կպահպանվի:

Այսօր «Հայացք» ակումբում այս մասին հայտնեց ԱԻՆ հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նոր տարվա առաջին օրը ձյունը կտեղա հանրապետությունով մեկ: Ինչպես հանրապետության գլխավոր օդերեւութաբանն է կանխատեսում, հունվարին, փետրվարին ու մարտին տաք եղանակ է սպասվում: Չնայած դրան, այս տարի, նախորդ մի քանի տարիների համեմատությամբ, ձյան ամենաբարձր շերտն է գոյացել: Արագած լեռան վրա այն հասնում է 1 մետր 30 սանտիմետրի: Լեռնային այլ շրջաններում ձնածածկը 40-45 սանտիմետր է: Արարատյան դաշտում ձյան շերտ չի գոյացել, բայց եկած տեղումների քանակը բավարար է գյուղատնտեսության համար հաջող տարի լինելու համար:

Տիկին Պետրոսյանի ներկայացմամբ, հունվարը 2 աստիճանով տաք կլինի նորմայից:

Մարտ ամսին էլ այնպիսի ցուրտ չի լինի, ինչպիսին նախորդ տարվա մարտն էր: Եթե տեղումներն այսպես շարունակվեն, ըստ գլխավոր օդերեւութաբանի, առատ ջրի պաշարներ կունենանք:

Այսօր ջերմաստիճանը չի բարձրանա +2-ից: Գիշերային ջերմաստիճանը կբարձրանա դեկտեմբերի 29-ից սկսած: Հունվարի 30-ի գիշերը սպասվում է -1-ից +1 աստիճան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31