Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանը սատանա՞ է, թե՞ հրեշտակ. Վազգեն Մանուկյանի համար հրեշտակ չի

Դեկտեմբեր 27,2012 12:58

Այսօր Հանրային խորհրդի նախագահ Վագեն Մանուկյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց. «Մենք ոչ մեկի տեղը չենք զբաղեցնում: Սկզբում տպավորություն կար, որ ԱԺ-ի դեմ ենք, իրենց տեղն ենք զբաղեցնում: Մենք ոչ ԱԺ-ին կարող ենք փոխարինել, ոչ կառավարությանը: Մենք չենք ընդունում որոշումներ, որոնք պետք է ի կատար ածվեն»:

Հարցին, թե ինչո՞ւ որեւէ նախաձեռնությամբ ինքներդ հանդես չեք գալիս, հենց մի հարցի շուրջ աղմուկ է բարձրանում՝ նոր արձագանքում եք, այնպիսի տպավորություն է, որ իշխանությանը կցված մարմին եք, կասե՞ք, թե ձեր ո՞ր որոշումներն են կառավարությունը հաշվի առել, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Օտարալեզու դպրոցների հարցը մենք առաջինը բարձրացրեցինք, կինո Մոսկվայի հարցը: Ոչ մեկը թող չասի, որ դա իր շնորհիվ է եղել: Որոշումները կայացվել են, որովհետեւ եղել են եւ դրսի ճնշումներ եւ ներսի: Հղի կանանց նպաստները հիշեք: Փակ շուկան: Մեզ մեղադրեցին, որ Հանրային խորհուրդը ոշ միացավ, բայց ես չեմ հասկանում, մեզ ինչո՞ւ են մեղադրում: Այնպես չի, որ ով սունկը գտավ, վազելով գալիս ենք այդ սունկը ձեռքից խլենք»:

Ըստ նրա, մեր հասարակությունը պրոբլեմ ունի. ըստ հասարակության տրամաբանության, «իշխանությունը համարվում է բոբո, ցանկացածը, ով իշխնությանը դեմ է, դառնում է հրեշտակ: Հասարակությունն ինքը սատանաների ու հրեշտակների է բաժանում մարդկանց: Ջհանգիրյանը այն ժամանակ սատանա էր, հիմա, քանի որ իշխանւթյան դեմ է, հրեշտակ է: Նույն մարդը: Կարծում եմ պետք է կամաց-կամաց դուրս գալ այդ վիճակից:Պետք է հասարակությունը նայի, ոչ թե այս մարդը իշխանությանը հայհոյեց, ուրեմն լավն է, գովեց, ուրեմն վատն է»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դուք հիմա Գագիկ Ջհանգիրյանին ավելի շատ հրեշտա՞կ եք համարում, թե՞ սատանա, նա պատասխանեց. «Երբեք հրեշտակ չեմ համարել Ջհանգիրյանին: Ինձ համար բացաձակապես նշանակություն չունի` ո՞վ է իշխանության մեջ եղել, ո՞վ՝ ընդդիմության: Ես նայում եմ, թե ո՞վ է օգուտ բերել պետությանը: Ինձ համար ծիծաղելի կլիներ, որ Ջհանգիրյանը նմանվեր հրեշտակի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31