Այս տարվա 11 ամիսների տվյալներով, առողջապահության ոլորտի վճարով ծառայություններից ստացված եկամուտները կազմել են 22 միլիարդ 700 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5 միլիարդ 600 միլիոն դրամով: Այսօր կառավարության նիստի ժամանակ, ներկայացնելով առողջապահության ոլորտում հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի մասին հաշվետվությունը, ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Ըստ նրա, եկամուտների ընդհանուր ծավալի մեջ առավելագույն աճի տեմպը գրանցվել է ապահովագրական հատկացումներից ստացված եկամուտների գծով, որը, ըստ նախարարի, հունվար- նոյեմբերին կազմել է 200 միլիարդ 500 միլիոն դրամ,ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մոտ 3,5 անգամ:
Պարոն Դումանյանի խոսքերով, այս տարի առողջապահության նախարարության համակարգում գործող հարկ վճարող ընկերությունների կողմից հունվար-նեյեմբերին վճարված հարկերի եւ վճարների ընդհանուր գումարը կազմել է 12 միլիարդ 100 միլիոն դրամ: Նախարարի խոսքերով, հարկերի եւ այլ վճարների գումարը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի կազմել է 16,6 տոկոսով:
Երեւանի բուժհաստատություների աշխատողների թիվը այս տարի նախորդ տարվա համեմատ ավելացել է 7,2 տոկոսով, այն դեպքում, երբ մարզերում այդ ցուցանիշը նվազել է 1 տոկոսով:
Կարդացեք նաև
Հաշվետվության մանրամասները այստեղ:
ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանն էլ ասաց, որ ոլորտի 6 ամսվա արդյուքնները շատ մտահոգիչ են. «3-4 ամսվա ընթացքում մի քանի դրական միտում է գրանցվել, այդ թվում հարկերի վճարման աճ՝ ուղղակի այնտեղ երկու խոշոր վճարողներ կան, որոնք ապահովում են աճի 41 տոկոսը: Բայց պետք է ասել, որ հիվանդանոցների կեսից ավելին տնտեսական աճին համարժեք աճ չեն հայտարարագրում եմզ, դրա համար համատարած վերահսկողական աշխատանքներ են կատարվում: 122 կազմակերպություններ ընդգրկվել են վերահսկողական աշխատանքներում եւ լրացուցիչ 217 միլիոն դրամ եկամուտ է արձանագրվել»: Պարոն Ալավերդյանը կանխատեսեց, որ հաջորդ տարի այս տարվա համեմատ եկամուտների զգալի աճ կարձանագրի:
Արփինե ՍԻՆՄՈՆՅԱՆ