Ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականի նախկին խաղացող Անդրեյ Վորոնինը, որ ներկայումս հանդես է գալիս Դյուսելդորֆի «Ֆորտունայում», արձակուրդին ընտանիքով մեկնել է ՄԱԷ եւ տեղավորվել թանկարժեք եւ հեղինակավոր «Madiant Jumeirab Resort» հյուրանոցային համալիրում: Ավելի ուշ պարզվել է, որ նրա հարեւանը Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանն է: Ֆուտբոլիստները հաճախ են իրար հետ վոլեյբոլ խաղում: Այդպիսի դիմակայություններից մեկում հաղթել է ուկրաինացին եւ Զիդանը ստիպված է եղել գնել պարտված գարեջուրը:
Այս արձակուրդը երկար կմնա Վորոնինի հիշողությունում, քանի որ միշտ չէ, որ հնարավորություն է ընձեռվում հանգստանալ աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի հետ ու, թեկուզ, վոլեյբոլով՝ հաղթել: Լրատվամիջոցները հույս են հայտնում նաեւ, որ այդ փոքրիկ հաղթանակը կօգնի Վորոնինին՝ իր ակումբում բարելավել խաղը, որը նրա մոտ վերջին շրջանում ինչ-որ չի ստացվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ