Լրահոս
Օրվա լրահոսը

Կ. Ավագյանը ամփոփում է ՀԵՀ-ի անցնող տարին. «Չարախոսում են նրանք, ում մոտ չի ստացվում նմանատիպ աշխատանք»

Դեկտեմբեր 27,2012 11:38

 

« Մեր հիմնական ձեռքբերումը մեր իրականացրած 160 ծրագրերն են: Եվ ամենակարևորը, որ երիտասարդները մեզ հավատում են, մենք ընկալվում ենք նրանց կողմից, մեզ հետ ուզում են աշխատել»,-Aravot.am-ի հետ զրույցում, ամփոփելով նախորդ տարին, այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:

Նախագահի՝ երիտասարդությանն ուղված քաղաքականության արդյունքում, 2010-ին ստեղծվեց ՀԵՀ-ը: Այն երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր է իրականացնում կրթություն և գիտություն, առողջ ապրելակերպ, սոցիալ-տնտեսական, հոգևոր, հայրենասիրական և մշակութային դաստիարակության, համահայկական բնագավառներում: Կ. Ավագյանի փոխանցմամբ՝ ՀԵՀ-ի իրականացրած ծրագրերի թիվը կտրուկ աճել է: Նա մասնավորապես ասաց. «2010-ին հասցրինք իրականացնել 30 ծրագիր, երկու տարի անց իրականացրել ենք 160 և ավելի ծրագրեր: Ստացվում է, որ տարվա կտրվածքով երկու օրը մեկ ՀԵՀ-ը ծրագիր է իրականացրել երիտասարդների շրջանում»:

Անդրադառնալով կրթական ծրագրերին՝ պարոն Ավագյանը շեշտեց. «Հատկանշական է, որ կրթական ծրագրերի թիվն աճել է, մասնավորապես լեզուների անվճար դասընթացների հետ կապված, մեծ բաղադրիչ են կազմում ուսման վարձերի փոխհատուցման ծրագրերը, որը կառավարության հետ ենք իրականացնում: ԿԳՆ-ի հետ լավ գործընկերներ ենք, և բոլոր տեսակի արագ լուծում պահանջող խնդիրներին կարողանում ենք արագ արձագանքել. լսարանների ստեղծում  զորամասերում, կալանավայրերում և ուսումնական հաստատություններում: Իսկ 100 միլիոն դրամ լրացուցիչ գումարը, որ ՀՀ նախագահը տրամադրել է երիտասարդ գիտնականներին ուղղված ծրագրերի իրականացման համար, մեծ զարկ է տվել այդ ծրագրերի իրականացմանը»:

Կ. Ավագյանը նշեց, որ իրականացվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրեր շուրջ 29  հազար շահառուների շրջանում: Այս տարի ակտիվ են աշխատել նաև ՀԵՀ-ի մարզային կենտրոնները: Ըստ Կ. Ավագյանի՝ մարզաբնակ երիտասարդների  խնդիրները հիմնադրամի ծրագրերում կարևոր տեղ են զբաղեցնում:

Տեղեկացնելով հաջորդ տարվա անելիքների մասին՝ պարոն Ավագյանը նշեց, որ  խորացնելու և ընդլայնելու են կրթական ծրագրերը և հավելեց. «Մեր նպատակն է ոչ թե նոր ծրագրեր ստեղծելը, այլ եղածը պահելը, դարձնել ավանդական ծրագրեր և ընդլայնել թե աշխարհագրական,  թե ներկայացվածության մասով»:

Հետաքրքրվեցինք՝ ինչու՞ են չարախոսում հիմնադրամին, մանավանդ ՀԵՀ-ի հաջողությունները ակնհայտ են: Կ. Ավագյանն այսպես արձագանքեց. «Չարախոսում են հիմնականում այն մարդիկ, ում մոտ չի ստացվում նմանատիպ աշխատանք, ովքեր չեն կարողանում ինչ-որ մի աշխատանք միչև վերջ հասցնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31