«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մադրիդյան ակումբի հետ նոր պայմանագիր չի կնքի: Նա մտադիր է ներկայիս պայմանագրի պահանջները կատարել մինչեւ վերջ՝ 2015 թվականը, որից հետո որպես ազատ գործակալ հեռանալ արքայական ակումբից: Եվ դա այն դեպքում, երբ «Ռեալը» պատրաստ է 27-ամյա պորտուգալացու պայմանագրի ժամկետը երկարացնել մինչեւ 2018 թվականը՝ նրա տարեկան աշխատավարձը 10 միլիոն եվրոյից դարցնել 15 միլիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ