Օրերս Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանը հետաքրքիր մի կարծիք էր հայտնել, ասելով, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նախագահական ընտրություններում կսատարի Սերժ Սարգսյանին :Ու քանի որ մարզպետի անձնական կարծիքի մեջ կար « մեսիջ » ու պարտադրանք` ուղղված ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին, Aravot.am-ը այսօր ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանին հարցրեց, թե իր գլխավորած կուսակցական կառույցը նման քննարկում ունեցե ՞ լ է Սամվել Բալասանյանի հետ, որի հիման վրա էլ արդեն իսկ հայտնի է քաղաքապետի դիրքորոշումը, թե՞ մարզպետ Գիզիրյանը այդպես է կարծում, որովհետ բարոյականությունն է այդպես պահանջում. «ես սատարեցի քեզ“դարձար քաղաքապետ, , դու էլ պիտի սատարես ինձ, որպեսզի վերընտրվեմ նախագահ» սկզբունքով :
«Նախ պիտի խնդրեմ, որ մարզպետի հորդորը` ուղղված քաղաքապետին, խնդրեք մեկնաբանի հենց մարզպետը : Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, անկախ կուսակցական պատկանելությունից, Գյումրու քաղաքապետը, ես էդպես եմ մտածում , տեսնելով ՀՀ նախագահի արդեն իսկ փաստ-հոգածությունը Գյումրի քաղաքի նկատմամբ, հարկ է , որ ամբողջ թիմով ու հոգով սատարի: Սա իմ անձնական կարծիքն է, տեսեք արդեն չեմ տանում խոսակցությունը մեր թեկնածուի անհամեմատալի որակներին, տանում եմ փաստացի, որպես գործող նախագահ, արվածին. չէ՞ որ Գյումրու քաղաքապետը քաղաքապետն է այն քաղաքի, որի նկատմամբ Հայաստանի նախագահի ուշադրությունը էապես տարբերվում է Հայաստանի մյուս տարածքներից` որպես գոտի, որը տեսել է երկրաշարժ , որտեղ կա բնակարանային խնդիր, զբաղվածության խնդիր և այլն»,- ասաց մեր զրուցակիցը: Ուզո՞ւմ եք ասել` ժամանակն է, որ երկրի առաջնորդ ընտրելիս ձերբազատվենք ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական կամ ՀՀՇ-ական լինելուց` մեր այս հարցին ի պատասխան պարոն Մինասյանն ասաց. «Ինձ դրդում եք հարցի համար շնորհակալություն հայտնել: Համոզված եղեք, եթե տարիներ հետո ես փորձ անեմ, կամ իմ սերունդներին հորդոր անեմ երկրի նախագահի ընտրության խնդրում, հաստատ համոզված եղեք, որ առաջին հերթին կմտածեմ անձի որակների մասին, քան կուսակցական պատկանելության: Պատգամավոր ընտրելուց ես դա թույլատրելի սահման եմ համարում, որովհետև ընտրում ենք քաղաքական ուժ, որի ներկայացուցիչն ենք մենք , դա քաղաքականություն է, երկրի նախագահի ընտրությունը երկիրը սիրող անձի համար պետք է որ վեր կանգնած լինի այդ քաղաքական խնդիրներից, սա իմ անձնական տեսակետն է», շարունակեց ՀՀԿ-ականը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ