Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները երևանցիները դրական են գնահատում

Դեկտեմբեր 27,2012 10:27

 

«Երևանցիները Երևանի մասին»  հետազոտությունների արդյունքներն են հրապարակել Մարքեթինգի հայկական ասոցիացիան և Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը։ Հարցման արդյունքներին ծանոթանալու և դրանք մեկնաբանելու համար հետազոտության շնորհանդեսին հրավիրված էր Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։

Վերջին մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները  հարցված երևանցիների 78%–ը գնահատել է դրական, ընդ որում՝ 24%–ը լիովին դրական։ Փոփոխությունները «ավելի շուտ բացասական» են գնահատել հարցվածների 6%–ը, 4%–ը՝ ընդհանրապես բացասական։

«Ընտրված է բավականին հետաքրքիր հարցաշար։ Հարցերի համալիրը բնութագրում է գրեթե ամբողջ տարեկան համայնքային ծրագրերը և քաղաքում տիրող վիճակը։ Ակնհայտ են դրական ցուցանիշները, իսկ այնտեղ, որտեղ հարցման արդյունքները մտահոգիչ են, դրանք իսկապես մեզ ուղղված լուրջ հարցադրումներ են։ Ուշագրավ է 78% դրական ցուցանիշը, ինչը նշանակում է, որ  մենք առավել պարտավորված ենք անել ավելին՝ մեր քաղաքի և մեր բնակիչների համար», – հարցման արդյունքներին ծանոթանալով նշել է Կամո Արեյանը։ Երանցիների նշած շատ խնդիրների լուծումներ Երևանի քաղաքապետի տեղակալը մատնանշել է հաջորդ տարեկան ծրագրում, ինչպես օրինակ աղբահանության և Երևանի սանիտարական մաքրման հետ կապված խնդիրը, որը լուծվում է միջազգային մրցույթով. սպասարկող ընկերությունը հայտնի կլինի մրցույթի արդյունքների վերջնական ամփոփումից հետո և մինչ հաջորդ տարեվերջ կստանձնի պայմանագրային պարտավորությունը ։

Որպես Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիր՝ հարցման մասնակից երևանցիները թվարկել են առավելապես սոցիալական խնդիրներ, որոնք նույնական են հանրապետության սոցիալական ոլորտում առկա խնդիրներին՝ գործազրկություն, գնաճ և այլն, իսկ մասնավորապես Երևան համայնքին առնչվող հիմնախնդիրներ են մատնանշել աղբահանությունը՝ 22%, հասարակական տրանսպորտի խնդիրները՝ 21%, բնապահպանական խնդիրները՝ 14% և այլն։ Կոմունալ վարձերը խնդիր են հարցնածների 8%–ի կարծիքով, մաքրության պակասը՝ 4%–ի։ Հարցվածների 1%–ին խանգարում է շինարարությունը, նույնքանն էլ դժգոհ են ջրամատակարարումից։

Երևանի քաղաքապետարանի իրկանացրած դրական փոփոխուխությունների առաջին տեղում կանաչապատ տարածքների ավելացումն է, կարծում են հարցված երևանցիների 18%–ը, 17%–ը համարում է բարեկարգ բակերի կառուցումն է։  13%–ը նկատել են նոր նստարանները, 7%–ը՝ նոր խաղահրապարակները. ևս 2 տասնյակ դրական  փոփոխություններ գնահատվել են սակավ տոկոսներով։

Թեև կանաչապատումը դրական փոփոխություններում առաջատար դիրքում է, այդուհանդերձ հարցվածների 41%–ը այս ոլորտում ակնկալում է առավել ակտիվ ծրագրեր։ Հարցված երևանցիների 29%–ը  ցանկալի միջոցառումների ցանկում երկրորդ տեղում է դասակարգել խաղահրապարակների կառուցումը, երրորդ տեղը 28–ական %–ով կիսում են մշակությաին միջոցառումներն ու շաբաթօրյակները։ Սպորտային միջոցառումներն առավել պարբերական է ցանկանում տեսնել հարցվածների 17%–ը։

Հետազոտողների՝ որպես Երևանի բնութագրիչներ առաջարկած կատեգորիաներում գերակշռում են գնահատականների դրական տոկոսները։ Երևանի մշակությաին կյանքից գոհ է երևանցիների 32%–ը, լիովին բավարարված է 22%–ը։ Մշակութային կյանքը սակավ է բավարարում 9%–ին, ընդհանրապես չի բավարարում 7%–ին։ Քաղաքային տրանսպորտը բավարար է 25%–ի համար, լիովին բավարարաում է 13%–ին, ընդհանրապես չի բավարարում հարցվածների 21%–ին։ Կանաչապատ տարածքներն այստեղ էլ ամենաբարձր ցուցանիշն են արձանագրել՝ 40%–ը բավարարված է, իսկ 26%–ը լիովին բավարարված է, դժգոհ է 4%–ը, սակավ դժգոհ է 7%–ը։

Երևան քաղաքում վերջին մեկ տարում կատարված գիշերային լուսավորությունից դժգոհ է հարցվածների 1%–ը, բավարարված է երևանցիների 37%–ը և լիովին բավարարված է ևս 39%–ը։ Մնացյալը դժվարացել են պատասխանել կամ սակավ դժգոհ են։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը կողմ է, որ հասարակական վայրերում և հատկապես ուսումնական հաստատություններում ծխելն արգելվի։

Հարցվածները գնահատել են նաև Երևանի վարչական շրջանների աշխատանքները առանձին՝ ըստ կանաչապատման, լուսավորության, անվտանգության, մաքրության ցուցանիշների։ Առաջատար եռյակում են Կենտրոն, Ավան և Դավթաշեն վարչական շրջանները. մյուսները զիջում են միավորների սակավ տարբերությամբ։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31