Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր, ռուս գործարար Ռոման Աբրամովիչը ձմեռային տրանսֆերային պատուհանում իր ակումբը հզորացնելու նպատակով նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին տրամադրել է 150 միլիոն ֆունտ ստերլինգ:
«Sunday Express»-ի տվյալներով, այդ գումարից 50 միլիոնն «արիստոկրատները» ծախսելու են «Ատլետիկոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին, 35 միլիոնը՝ «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Վիլիանին ձեռք բերելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ