Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

RBC. «Հայաստանի դասեր-2, կամ Անդրեյ Բիտովի հետքերով»

Դեկտեմբեր 27,2012 00:02

«Էռ Բե Կա» պարբերականում հրապարակված Հայաստանի մասին ակնարկում հեղինակը գրում է, որ իր սերնդի ընթեցասերները հավանաբար կհիշեն փոքրիկ, կոկիկ և բավական ընդարձակ բովանդակությամբ Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասեր» գիրքը:

«Պարզվել էր, որ հարևանությամբ գտնվող հարմարավետ արևային երկիրը, որն այն ժամանակ շատ մոտ, ծանոթ և նույնիսկ հարազատ էր թվում, լի է գաղտնիքներով ու բացահայտումներով: Պարզվել էր, որ Հայաստանում լրիվ այլ կերպ են երեխաներին դաստիարակում, ինչ Ուկրաինայում: Սուրճն աղում ու եփում են այլ կերպ: Տանը քաշած թթի օղին բացեիբաց տարածում են` անտեսելով բոլոր հետապնդումներն ու արգելքները: Իրենց արմատները գիտեն մինչև 5-րդ, 6-րդ ճյուղը: Ու բոլոր պատմական դեմքերին՝ Այվազովսկուց մինչև Ազնավուր, համարում են զտարյուն հայեր»:

Հրապարակման հեղինակը գրում է, որ մինչև հիմա հնարավորություն չէր ունեցել Հայաստան գալու, որպեսզի ստուգի այս բոլոր ուսումնասիրությունները, սակայն այս տարի նա եկել է Հայաստան որպես նախագահական ընտրությունների դիտորդ:

«Ինչպես նախինում գլխավոր բառերը Հայաստանում մինչև հիմա «չէ»-ն ու «հա»-ն է: Եթե լսենք երկու հայերի խոսակցությունը, ապա հինգ րոպեի ընթացքում այդ բառերը կհնչեն առնվազն 20-30 անգամ:

Գլխավոր գրողը Հայաստանում, ինչպես նախկինում, Աբովյանն է», – նա գրում է , որ Վամպիլովից, որը մի օր նավ նստեց ու անհայտ կորավ, Էկզյուպերիից, որը նստեց ինքնաթիռ ինչ-որ տեղ թռավ ու չվերադաձավ, բացի նա զգում էր, որ կա երրորդը այդ շարքում, ու պարզվեց, որ դա Աբովյանն է:

«Գլխավոր հպարտությունը Հայաստանում առատաձեռնությունն է: Ինձ մոտակա շուկա հասցրած տաքսու վարորդը բազմաթիվ պատմություններ պատմեց՝ բոլորը հյուրընկալության ու հյուրասիրության մասին», – գրում է hեղինակը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31