Բելորեչենսկի ոստիկանները ձերբակալել են երկու հայ տղամարդու, որոնք հարձակվել են տաքսու վարորդի վրա: Հայտնում է «Ժիվայա Կուբան» պարբերականը:
Ըստ 29-ամյա վարորդի պատմածի, Մայկոպում երկու տղամարդ խնդրել են իրենց Բելորեչենսկ տանել: Քաղաքից դուրս գալուց նրանք կոնկրետ հասցե չեն ասել, սակայն ասել են, որ ցույց կտան, թե որտեղ է պետք գնալ: Սկզբում ուղևորները խնդրել են կանգնել մի վայրում, բայց նկատելով, որ այն մարդաշատ է, ասել են, թե սխալվել են ու խնդրել՝ իրենց տանել մեկ այլ վայր:
Հասնելով մի տեղ, որտեղ մարդիկ չկային, ետևում նստած ուղևորը վարորդի վզին ատրճանակի պես իր է պահել, իսկ կողքը նստածը՝ դանակ: Հանցագործները պահանջել են փող և մեքենայի փաստաթղթերը տալ: Վարորդը 1000 ռուբլի է տվել ու ասել, որ փաստաթղթերը մոռացել է տանը:
Վարորդի մոտից երկու հեռախոս վերցնելուց հետո, նրան կապել են շարֆով ու սքոթչով, այնուհետև հեռացել են մեկ այլ տաքսիով:
Կարդացեք նաև
Ազատվելով` վարորդը հասել է մարդաշատ տեղ ու տաքսու վարորդներին խնդրել, որ ոստիկանություն զանգեն:
Մինչ տուժողը դիմում էր գրում, ոստիկանները կապվել էին տաքսի ծառայությանը, որի կայանման տեղը գտնվում է ոչ շատ հեռու դեպքի վայրից: Տուժողի ոստիկանություն դիմելուց 20 րոպե անց, տղամարդկանց ձերբակալել են: Նրանք 31 և 32-ամյա Հայաստանի բնակիչներ էին, որոնցից մեկը նախկինում դատված է եղել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ