«Ինդեփենդենթ» թերթի արտասհամանյան թղթակիցները գրել են 2012թ. իրենց վրա ամենամեծ ազդեցությունը գործած պատմության մասին: Լրագրող Ռոբերտ Ֆիսկը պատմել է Հայոց ցեղասպանության լուսանկարների մասին, որն ինքը ցույց էր տվել իր հայ լսարանին:
«Պատերազմների արանքում ես դասախոսություններ էի կարդում Մերձավոր Արևելքում: Ես հազվադեպ եմ տեսել այդպիսի զգացմունքային, պատմության թակարդն ընկած, արտասվալից լսարան, ինչպիսին տեսա անցած գարուն Շարժայում: Ես ոչ մի բան չասացի, որ կտխրեցներ նրանց: Այլ նկարներ ցույց տվեցի, որոնք սարսափազդու էին: Դիմացս նստած էին երիտասարդ, միջին տարիքի, հիմնականում ունևոր, գործարարներ և կանայք, կիրթ հայեր որոնք գրեթե կրոնական լռությամբ հերթով նայում էին չորս նկարներին: Յուրաքանչյուրը պատկերում էր Էրզրումից սկսված մահվան երթը՝ ծերեր, սայլեր, երիտասար տղամարդիկ՝ թաքնված դեմքերով, որոնք 97 տարի այդ ճանապարհի վրա դատապարտված էին մահվան:
Չորս նկարներն էլ արել է Թուրքիայի բանակի ավստրիացի զինվոր Վիկտոր Փիթչմանը, որը չգիտեր, որ այս տղամարդիկ և կանայք մահանալու են: Ոչ էլ նրանք գիտեին: Նրանք գնում էին ուղիղ գծով շարված, գլխաշորերով կանայք, բեռներով լծված ավանակներ՝ անցնում էին ծառերի մոտով, որոնք երևում են բոլոր լուսանկարներում: Էրզրումի բոլորը հայերը պիտի մեռնեին թուրքերի ձեռքով 1915թ. ցեղասպանության ժամանակ: Բազմաթիվ հայ զոհերի լուսանկարներ կան ու կան պատկերներ նրանց դիակներով: Բայց մի քանիսում են նրանք երևում սպանվելուց առաջ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ