«Արաս» Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) տնօրեն Սադեկ Նաջաֆին հայտնել է, որ մոտակա ժամանակներում Արմավիրի մարզում կբացվի Թավրիզի և «Արաս» ԱՏԳ-ի առևտրի պալատի ներկայացուցչություն: Հաղորդում է «Իրան նյուզ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «ԻՐՆԱ»-ին:
Սադեկ Նաջաֆին վերջերս մասնակցում էր Իրանի Ադրբեջանի նահանգապետի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած երկօրյա այցին:
Պատմելով այդ այցի մասին՝ Նաջաֆին ասել է, որ Հայաստանում իրանական ներկայացչություն բացելու մասին տեղի է ունեցել անցկավել նախնական բանակցություններ: Այդ ներկայացուցչությունը հայկական կողմին կտրամադրի առևտրային անհրաժեշտ տեղեկատվություն ու ներդրումային խորհրդատվություններ կանկացնի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ