ԱԺ ընտրություններից առաջ մայիսի 4-ին ՀՀԿ քարոզարշավ համերգի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունի գործով մեղավոր ճանաչված Սերոբ Բոզոյանն արդեն վիրահատվել է: Պահանջված 90 հազար դրամը նրան տրամադրել են պայթյունից տուժածները,որոնցից շատերը համարում էին,որ ճիշտ չէ միայն նրան այս գործով մեղադրել։
Առաջ ատյանի դատարանի կողմից հոկտեմբերի 17-ին մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը երեկ է դուրս գրվել հիվանդանոցից: Նա օնկոլոգիական հիվանդություն ունի: Հետվիրահատական և հետագա բուժման համար սակայն, նա դեռ գումար չի գտել:
Նրա խոսքերով մայիսի 4-ը իր կյանքում բեկում մտցրեց: Հիմա նա իր կյանքը բաժանում է երկու մասի՝ մինչև փուչիկների պայթյունը և դրանից հետո:
«Շատ կուզեի այդ օրը չլիներ, օրացույցից դուրս լիներ»,- ասաց նա։
Մանրամասները կարդացեք այստեղ: