Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Հայաստանի Հանրապետության մարզիկների և մարզիչների պարգևատրման հանդիսությանը:
Նախագահը մարզաշխարհի ներկայացուցիչների հետ տարեվերջյան հանդիպմանը շնորհավորել է նրանց՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նաև պետական պարգևների ու շնորհակալագրերի արժանացած այն մարզիկներին և մարզիչներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում, ինչպես նաև հաջողություններ ձեռք բերել 2012թ. Լոնդոնում տեղի ունեցած ամառային 30-րդ օլիմպիական խաղերում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ իրենց վաստակի ու կատարած աշխատանքի համար: