ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը 52 տարեկան է: Հաշվի առնելով, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությամբ՝ նախագահի ընտրություններում չառաջադրվելու համար հիմք հանդիսացած «գլխավոր փաստը» տարիքն է՝ Aravot.am-ը Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե 68 տարեկանում ինքը կառաջադրվե՞ր նախագահի թեկնածու: Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Եթե մինչեւ էդ կենդանի մնամ՝ երեւի»,- ասաց պարոն Ռուստամյանն ու սկսեց ծիծաղել. «Ի՞նչ իմանամ, Աստված առաջ: Ես շատ գիտեմ: Տեսնենք, ինչքան կյանք կմնա, դա էլ կապրենք, էլի»: Մենք հետաքրքրվեցինք՝ համաձա՞յն եք, որ ակտիվ լինելու համար 40-60 տարեկան պետք է լինել՝ Արմեն Ռուստամյանը հերքեց առաջին նախագահին՝ «Նայած մարդ: Ես 90 տարեկան էլ ակտիվ մարդ եմ ճանաչում, որ այնքան ակտիվ է, որ շատ երիտասարդներ կերազեին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ