Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մեր հարցին, թե համաձա՞յն եք կոնգրեսականների այն գնահատականին, որ նրանք, ովքեր առաջադրվում են եւ 2-րդ, 3-րդ, 4-րդ տեղի համար են պայքարում, ուզում են կերակրատաշտին մոտ լինել: Արմեն Ռուստամյանը ձեռնպահ մնաց գնահատական տալ՝ ասելով, որ Հրանտ Բագրատյանի հաղթելու հավանականությունը շատ քիչ է: Ըստ նրա, նույնքան չնչին են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթելու շանսերը. «Պարզ չի՞, որ քիչ է հավանականությունը, ամեն ինչ կանխորոշված է»:
Երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հիշեցրել էր Մարտի 1-ի հետ Լեւոն Տեր-Պետրոյսանի առնչությունը, այսօր հրավիրած ասուլիսում նշեց ՀԱԿ առաջնորդի՝ միանձյա որոշումներ կայացնելու մասին: Ուստի մենք հետաքրքրվեցինք՝ հակասություն չկա՞, որ մի կողմից ասում եք՝ ամեն ինչ արել եւ անում ենք ընդդիմության համախմբման համար, մյուս կողմից հարվածներ եք ուղղում ընդդիմությանը, ՀՅԴ-ն ընդդիմության դեմ ուղղված նոր գի՞ծ է որդեգրել: Ի պատասխան՝ Արմեն Ռուստամյանը հերքեց. «Ոչ, ոչ մի նման բան չկա: Հակաքարոզչություն չկա: Մենք երբեք հակաքարոզչությամբ չենք զբաղվել, ուղղակի դա մեր ոճը չի: Սխալ տպավորութուն է , որ Կոնգրեսի դեմ ենք ելել: Մենք էլի ամեն ինչ անում ենք՝ ընդդիմության համախմբման համար եւ ոչ մի հակառակ բան չենք արել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև