Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ընդդիմություն , ԲՀԿ-ն էլ այլընտրանք չէ՞

Դեկտեմբեր 26,2012 18:29

Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը դժվարանում է ասել, թե ինչը հանգեցրեց նախագահական ընտրություններին չմասնակցելու ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի որոշմանը:

«ԲՀԿ-ն չունի համապատասխան թեկնածու, իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումն էլ  խելացի որոշում է: Իսկ եթե կար  ռազմավարական ծրագիր այս որոշման համար, դրա մասին չգիտենք»,- ասաց պարոն Կիրակոսյանը: Նրա համոզմամբ,  ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի որոշումը  նաեւ Հայաստանի քաղաքական համակարգի խնդիրն է  արտացոլում. «Քաղաքական համակարգը  շատ փակ է, գաղտնապահ եւ իրական քաղաքական գործիչներ  չկան: Իրականում Հայաստանում քաղաքականությունը  անձերին է վերաբերում, ոչ թե քաղաքական ուժերին,  իշխանության եւ փողի խնդիր է,  ոչ թե գաղափարախոսության: Քաղաքական գործիչներն էլ  քաղաքականությամբ են  զբաղվում  որպես հոբի»: Նա այդպես էլ գլուխ չի հանել ԲՀԿ-ից՝ այլընտրա՞նք էր, ընդդիմություն, թե՞՝ իշխանություն, բայց մի բանում համոզված է. «Մի կողմից ՀՀԿ-ԲՀԿ կոնֆլիկտը իրական էր, մյուս կողմից՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն դժվարությամբ են կարողանում ապացուցել, որ իրական ընդդիմություն են, որովհետեւ նրանք հնարավոր է իրականում ընդդիմություն չեն »:

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31