Լրահոս
Օրվա լրահոսը

Վաժա Ազիարաշվիլուն՝ 10 տարվա ազատազրկում

Դեկտեմբեր 26,2012 18:14

ՀՀ Ազգային եւ ԵՊՀ գրադարաններից 150 միավոր գիրք (մոտ 7 մլն դրամ արժողությամբ) գողանալու գործով,  այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց Վաժա Ազիարաշվիլու  եւ մյուսների գործով դատավճիռը: Վրաստանի ոստիկանության նախկին աշխատակից Վաժա Ազիարաշվիլին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ, Երվանդ Ղամբարյանը՝ 5 տարվա, 4,5 տարվա  ազատազրկման դատապարտվեց Դավիթ Ղամբարյանը, 4 տարվա՝ Վարդան Եղիազարյանը , Կարեն Հովհաննիսյանը եւ 5 տարվա ազատազրկման՝ ԵՊՀ գրադարանի վարիչ Հասմիկ Դուրգարյանը, որի նկատմամբ պայմանական պատիժը չի կիրառվի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31